Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հայ...

Հայ...
10.01.2024 | 19:20

Հա՛յ, ի՞նչ արեցիր տաղանդները, որ

Որպես շնորհ էր ձրի տրվել քեզ.

Բազմապատկեցի՞ր, որ բարգավաճի երկիր հայրենին,

Թե՞ գործածեցիր միայն ի շահ քեզ։

Եվ մտածեցի՞ր արդյոք երբևէ.

Ինչու՞ է հանճար շնորհվել հային,

Նրա համար, որ ազգին ծառայի՞,

Թե՞, որ ծառայի թշնամուդ շահին,

Հայրենին ի՞նչ է.

- Հող, ուր ննջում են սուրբ շիրիմները նահատակների.

Դու սրբությունդ տվիր շների՞ն,

Հայրենին կյանքն է ազգի քաջերի և սուրբ արյունը ազգապաշտների.

Դու այն տվեցիր ազգուրացների՞ն...

ՈՒ՞մ վստահեցիր սուրբ երկիրդ, հա՛յ.

Ստախոս, ագահ, չար ընչաքաղցի՞ն,

Պիղծ ու ստախոս սաղմոսասացի՞ն,

Քո թշնամու հետ դաշինք կնքածի՞ն։

Մի՞թե չգտար երկրիդ ծոցի մեջ

Գեթ մե՛կ իսկապես արժանավորին,

Գեթ մե՛կ իսկական հավատավորին,

Մեկ հայրենապաշտ, ոգեղեն այրին...

Դու ու՞մ թողեցիր Սուրբ երկիրդ, հա՛յ,

Թույլ, ապաշնորհ անճարակների՞ն

Ինչու՞ լքեցիր սուրբ երկիրդ, հա՛յ,

Փող ու շահի հետ ինչու՞ փոխեցիր,

Օջախիդ դռան փականը ձեռքիդ միշտ կարոտ մնաց`

Դու ճոխությունը հեռվում ընտրեցիր,

Հայրենին սիրուդ միշտ կարոտ մնաց`

Դու կարոտներով նրան լցրեցիր...

Եվ ո՞վ է հիմա երկրիդ ղեկին.

Պիղծ, ազգակործան, հարբած ծաղրածու՞ն,

Թշնամուդ ծառան ու կատարածու՞ն,

Սատանայության նենգ հավաքածու՞ն...

Դեռ որքա՞ն պիտի դու հանդուրժս, հա՛յ,

Որ տգետ լինի քո վերակացուն,

Դեռ որքա՞ն պիտի սխալիդ համար

Վա՜յ տաս գլխիդ ու բողոքես Աստծուն...

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ.

10.01.24

Դիտվել է՝ 3258

Մեկնաբանություններ